ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Հայ-հոլանդական բիզնես ֆորում` ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակներում

Հայ-հոլանդական բիզնես ֆորում` ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակներում
17.06.2014 | 13:06

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը հունիսի 21-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում կազմակերպում են Հայ-հոլանդական բիզնես ֆորում: Միջոցառումը կանցկացվի ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակներում, որը կտևի 2 օր` հունիսի 20-21-ը` «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրի ներքո:

Հայ-հոլանդական ֆորումի հիմնական նպատակն է ներկայացնել Նիդերլանդների ընդհանուր ՏՀՏ ոլորտի և, մասնավորապես, բիզնես կիրառական խաղերի մեթոդի նկարագիրը: Կիրառական կամ «լուրջ» խաղերը իրական խնդիրների կամ իրավիճակների սիմուլյացիաներ են, որոնք կարող են օգտագործվել որպես փորձարարական և կրթական տեխնոլոգիաներ ճարտարագիտության, պաշտպանության, առողջապահության, գիտության, բիզնեսի կառավարման և այլ ոլորտներում:
Ֆորումի ընթացքում կքննարկվի նաև հոլանդական և հայկական ՏՀՏ ոլորտների համագործակցության հնարավորությունները հետևյալ հիմնական ուղղություններով` նոր շուկաներ մուտք, օտարերկրյա կապիտալի ներգրավում, կրթության ոլորտում նախաձեռնություններ:
Հայ-հոլանդական բիզնես ֆորումի արդյունքում Փոխըմբռնման հուշագիր կստորագրվի Նիդերլանդների ՏՀՏ ասոցիացիայի (Nederland ICT) և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) միջև:
Ֆորումի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը:
Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Ֆորումի հովանավորներն են Կոնվերս բանկը և ռուսական «ԱՌինտեգ» ընկերությունը:

Ֆորումի մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 1641

Մեկնաբանություններ